Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա․ Գործն ուղարկվել է դատախազին

Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա․ Գործն ուղարկվել է դատախազին

7 հունվարի 2026 – 14:43 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 9-ին մի խումբ անձինք մեկնել են Ա.Մ.-ի բնակության հասցե, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ վերջինս բենզին է լցրել նրանցից մեկի վրա և կրակայրիչով այրել։

Ա․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և գրավը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում․ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment