«Իրանցիների քաջությունը իսկապես ապշեցուցիչ է». ԱՄՆ Պետդեպը պարսկերենով հայտարարություն է հրապարակել

 

ԱՄՆ
Պետդեպարտամենտը պարսկերենով հայտարարություն է հրապարակել Իրանում տիրող
իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ երկրում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն
տասն օր՝ չնայած իշխանությունների կողմից ուժեղացված ռեպրեսիաներին։

 

Հայտարարության
մեջ նշվում է, որ իրանցիները ամբողջ երկրում՝ շուկաներում, բնակելի թաղամասերում և
համալսարաններում, շարունակում են դուրս գալ ցույցերի։ Պետդեպարտամենտի
տվյալներով՝ այդ ընթացքում զոհվել է առնվազն 29 ցուցարար, կալանավորվել ավելի քան
1200 մարդ, սակայն բողոքի շարժումը չի նվազում։

 

«Չնայած բռնության սպառնալիքներին և խիստ պատիժներին՝ իրանցիները շարունակում
են պահանջել արդարություն և ազատություն։ Նրանց քաջությունը նման լուրջ վտանգների դեմ
հանդիման իսկապես ապշեցուցիչ է»,- նշվում է հայտարարության մեջ։

 

Վաշինգտոնը
շեշտել է, որ իրանական հասարակության վճռականությունը արդարության հաղթանակի հույս
է ներշնչում՝ նույնիսկ ռեժիմի կողմից խիստ ճնշման պայմաններում։

 

 

 

Leave a Comment