Ռուբիոն հայտարարել է, որ Թրամփը մտադիր է գնել Գրենլանդիան

https://arm.sputniknews.ru/20260107/rubivon-hajtararel-e-vor-trampy-mtadir-e-gnel-grenlandian-97535788.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97534247_177:0:1600:1067_1920x0_80_0_0_33e5b148895bae1a8dc83abef712f4db.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, մարկո ռուբիո, դոնալդ թրամփ, գրենլանդիա

ամն, մարկո ռուբիո, դոնալդ թրամփ, գրենլանդիա

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ-ում ակնարկում էին Գրենլանդիան գրավելու ծրագրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի համար առաջնային տարբերակ է Գրենլանդիայի գնումը, ոչ թե ռազմական միջամտությունը։ Այս մասին գրում է «The Wall Street Journal» թերթը:

«Թրամփի վարչակազմի կոշտ հռետորաբանությունն ուղղված է Դանիայի վրա ճնշում գործադրելուն՝ բանակցություններ սկսելու նպատակով, այլ ոչ թե ռազմական ներխուժում նախապատրաստելուն», – թերթը մեջբերել է Ռուբիոյի հայտարարությունը, որը նա արել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների համար փակ ճեպազրույցի ժամանակ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնը:

Զախարովան Ֆինլանդիային և Շվեդիային հորդորել է մտահոգվել Գրենլանդիայի ճակատագրով

Նիստը նվիրված է եղել Վենեսուելայում ռազմական գործողությանը, սակայն դեմոկրատների առաջնորդ, Նյու Յորքից սենատոր Չակ Շումերը հետաքրքրվել է, թե արդյոք վարչակազմը դիտարկում է այլ տարածաշրջաններում, մասնավորապես Մեքսիկայում կամ Գրենլանդիայում ուժ կիրառելու հնարավորությունը: Ինչպես նշում է թերթը, պետքարտուղարը պատասխանել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին կտրուկ հայտարարությունները չպետք է մեկնաբանվեն որպես անխուսափելի միջամտության նշան՝ ընդգծելով, որ հիմնական նպատակը մնում է կղզին Դանիայից գնելու հարցը:

Հունվարի 5-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Եվրամիության պաշտպանության տեսանկյունից կարիք կա, որպեսզի Գրելանդիան անցնի ԱՄՆ-ն տիրապետության տակ:

Թրամփը չի հրաժարվում Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու գաղափարից. Սպիտակ տուն

Leave a Comment