Կփոխվի՞ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը

Քաղաքականություն

Կփոխվի՞ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը

 

«Իմնեմնիմի-2» քրեական գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հունվարի 9-ին Երեւան քաղաքի

ընդհանուր իրավասության դատարանում: Գործը մակագրվել է Մանվել Շահվերդյանին; Այս մասին տեղեկացնում է պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

 

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝  Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից: Նրանք

կալանավորված են խուլիգանության հոդվածով: Հենց առաջին նիստին էլ պարզ կդառնա՝ կփոխվի նրանց խափանման միջոցը, թե ոչ:

 

Ի դեպ, պաշտպաններից Արսեն Բաբայանը հայտնել էր, որ գործը բաղկացած է երկու հատորից:

Leave a Comment