Hyundai Motor-ը և Kia-ն 2026-ին ակնկալում են վաճառքների աճ

Հարավկորեական ավտոարտադրող Hyundai Motor ընկերության գլոբալ վաճառքները 2025 թվականին կազմել են 4.138 մլն ավտոմեքենա՝ նպատակային 4.17 մլն ցուցանիշի դիմաց: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում։

Hyundai-ն Հարավային Կորեայում ավտոմեքենաների վաճառքն ավելացրել է 1.1%-ով՝ հասնելով 712 954 միավորի, սակայն արտասահմանյան շուկաներում վաճառքները նվազել են 0.3%-ով՝ կազմելով 3.425 մլն ավտոմեքենա։

Ռեգո Ինշուրանս

Ընկերությունում նշում են, որ անցած տարում բախվել են առևտրային պայմանների փոփոխության հետևանքներին, մասնավորապես՝ Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի բարձրացմանը։

Hyundai-ն նախատեսում է 2026 թվականին ավելացնել վաճառքները մինչև 4.16 մլն ավտոմեքենա, այդ թվում՝ ներքին շուկայում մինչև 700 հազար միավոր։

Մյուս հարավկորեական ավտոարտադրողը՝ Kia Corp.-ը (Hyundai Motor Group-ի կազմում), 2025 թվականին վաճառել է 3.14 մլն ավտոմեքենա՝ փոքր-ինչ չհասնելով 3.22 մլն նպատակային ցուցանիշին։

Kia-ն նպատակ ունի ընթացիկ տարում ավելացնել գլոբալ վաճառքները մինչև 3.35 մլն ավտոմեքենա։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a Comment