Ֆուտզալի Հայաստանի հավաքականի ավագի ակումբակիցը հանկարծամահ է եղել

Ռուսական «Նորիլսկի Նիկելի» ֆուտզալիստ Ալեքս Ֆելիպեն մահացել է 32 տարեկանում, հաղորդում է «Матч ТВ»-ն։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Ուխտայի օդանավակայանում։ Բրազիլացին կորցրել է գիտակցությունը և ընկել հատակին։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

«Նորիլսկի Նիկելը» «Ուխտայի» դեմ Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչի հանդիպումից հետո վերադառնալիս է եղել Մոսկվա։

Հիշեցնենք, որ «Նորիլսկի Նիկելի» կազմում է խաղում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը։ Հայաստանի հավաքականը հունվարի 6-18-ին հավաք են անցկացնում Երևանում՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։

Leave a Comment