Դավիթ Խուդաթյանը ներկա է եղել Բալահովիտ բնակավայրի մանկապարտեզի բացմանը


ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանի, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ ներկա է եղել Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրի մանկապարտեզի բացմանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:


 


Բնակավայրը վերջին 30 տարվա ընթացքում մանկապարտեզ չի ունեցել, և այսօր 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզն իր դռները բացեց բնակավայրի փոքրիկների համար։


 


 


Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, Կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ, ընդհանուր 180 մլն դրամ արժեքով։


 


Նախարարը շնորհավորել է ներկաներին մանկապարտեզի բացման առիթով և ընդգծել, որ նախակրթարանները մեր կրթական օղակի ամենակարևոր բաղադրիչներից մեկն են, և հենց այդ պատճառով Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում մանկապարտեզների շենքային պայմաններին, կահավորմանը և կառավարմանը։


 


 


«Մեր երեխաները լավագույնին են արժանի»,- ասել է նախարարը։


 

Դիտումների քանակ19

Leave a Comment