https://arm.sputniknews.ru/20260107/ter-gareginin-tujl-chen-tvel-masnakcel-surb-tsnndjan-pataragin-97534060.html
Տեր Գարեգինին թույլ չեն տվել մասնակցել Սուրբ ծննդյան պատարագին
Տեր Գարեգինին թույլ չեն տվել մասնակցել Սուրբ ծննդյան պատարագին
Sputnik Արմենիա
Արագածոտնի թեմի դիվանապետի տնային կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է դեկտեմբերին։ 07.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-07T13:01+0400
2026-01-07T13:01+0400
2026-01-07T13:12+0400
տեր գարեգին արսենյան
պատարագ
կալանք
տնային կալանք
սուրբ ծնունդ
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94679673_0:0:771:435_1920x0_80_0_0_6361f97c3d767c54a99654cacebeb4b0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Մուղնու հովվության հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը հնարավորություն չի ունեցել մասնակցելու Սուրբ ծննդյան պատարագին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եղիշե քահանա Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ տեր Գարեգինի հետ խոսելու հնարավորություն չեն ունեցել, այս օրերին տեր Գարեգինի հոր հետ են խոսել, որն էլ ասել է, թե դիմել են խնդրանքով, որ այս օրերին բացառություն արվի, սպասում են։Նա նշեց, որ տեր Գարեգինին անհամբեր սպասում էին ոչ միայն թեմի հոգևոր եղբայրները, այլև հավատացյալ ժողովուրդը։Փաստաբան Պետրոս Պետրոսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ տեր Գարեգին Արսենյանի գործով այս պահին որևէ փոփոխություն չկա, դեկտեմբերին երկու ամսով երկարացվել է նրա տնային կալանքի ժամկետը։ Նշենք, որ նույն ժամանակահատվածում, կրկին 2 ամսով, երկարաձգվել էր նաև թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/10/94679673_0:0:771:579_1920x0_80_0_0_86f673160671c694c6e16cfc50c830dd.jpg.webp
տեր գարեգին արսենյան, պատարագ, կալանք, տնային կալանք, սուրբ ծնունդ, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
տեր գարեգին արսենյան, պատարագ, կալանք, տնային կալանք, սուրբ ծնունդ, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
Արագածոտնի թեմի դիվանապետի տնային կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է դեկտեմբերին։
«Սակայն որևէ փոփոխություն չեղավ։ Տեր Գարեգինին թույլ չտվեցին մասնակցելու պատարագներին»,- ասաց տեր Եղիշեն։
Նա նշեց, որ տեր Գարեգինին անհամբեր սպասում էին ոչ միայն թեմի հոգևոր եղբայրները, այլև հավատացյալ ժողովուրդը։