Կարգալույծ քահանան հրաժարվում է ազատել Մայր Աթոռի տրամադրած բնակարանը

Կարգալույծ քահանան հրաժարվում է ազատել Մայր Աթոռի տրամադրած բնակարանը

7 հունվարի 2026 – 12:45 AMT

PanARMENIAN.Net – Կարգալույծ արված նախկին քահանա Տեր Արամը՝ Ստեփան Ասատրյանը, հրաժարվում է ազատել Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանը։

Մայր Աթոռից նրան ժամանակ էին տվել, որ բնակարանն ազատի մինչև 2026թ. հունվարի 15-ը, Ստեփան Ասատրյանը, սակայն, մինչ այս պահը բնակարանի բանալիները չի հանձնել, ինչպես որ չի հանձնում Հովհաննավանքի եկեղեցու բանալիներն ու այնտեղ շարունակում է կեղծ պատարագներ անել, հայտնում է Aysor.am-ը:

Փաստաբան Արա Զոհրաբյանը, ով Մայր Աթոռի ներկայացուցիչն է, ասել է, որ, եթե Ստեփան Ասատրյանը բանալիները չվերադարձնի, իրավական գործընթաց կսկսեն։

Նշվում է, որ Ստեփան Ասատրյանը չի մեկնաբանել իրավիճակը, անարձագանք է թողել հեռախոսազանգերը։

2025-ի հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել։ Կարգալույծ լինելու արդյունքում նա դասվել է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան անունով։

Նա դիմել էր կաթողիկոսին, թե տան խնդիր ունի և չի կարող վարձով ապրել, ինչից հետո Մայր Աթոռին պատկանող բնակարաններից մեկը անհատույց տրամադրվել էր այդ քահանային բնակության համար։

Leave a Comment