Երևանում ավտովթարի հետևանքով տուժել է Հնդկաստանի քաղաքացի. ԶԼՄ – Armenia Today

Երևանում հունվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորվել է Հնդկաստանի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 22:00-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Կորյուն Մ.-ի վարած Tesla և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Tesla-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել խաչմերուկում տեղադրված երկաթե սյանը։

Կայքի տեղեկություններով՝ Tesla-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, գտնվել է սթափ վիճակում, իսկ վիրավորը Mercedes-ի վարորդն է, ով ազգությամբ հնդիկ է։

Leave a Comment