Լևոն Արոնյանը 2025-ին ամենաշատ գումար վաստակած շախմատիստների թվում է

2025 թվականին ամենաշատ գումար վաստակած շախմատիստը աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենն է։

Chess.com-ի տվյալներով, անցյալ տարի նորվեգացի գրոսմայստերը վաստակել է 1,455 միլիոն դոլար։ 2025-ին Կարլսենը մասնակցել է 16 մրցաշարի։

Երկրորդ տեղում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան է, որը մասնակցել է 19 մրցաշարի ու վաստակել է 889 հազար դոլար։

ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Լևոն Արոնյանը երրորդն է։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը 2025-ին հանդես է եկել 15 մրցաշարում ու վաստակել 751 հազար դոլար։

Հաշվարկում ընդգրկվել են հաղթանակի համար առնվազն 10 հազար դոլար մրցանակով մրցաշարերը։

Leave a Comment