Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը, վերջին շրջանում ակտիվացրել է ստեղծագործական գործունեությունը։ Նա ժամանակ առ ժամանակ նոր երգեր է թողարկում, մասնակցում էր <<2 աստղ>> նախագծին։
Այս ամենին զուգահեռ՝ Անահիտը նաև հաճախ նոր հրապարակումներով է հանդես գալիս ինստագրամյան իր էջում, որտեղ էլ հերթական հարցուպատասխանն է կազմակերպել հետևորդների հետ՝ անդրադառնալով մի քանի թեմաների։
Ինստագրամյան օգտատերերից մեկը Անահիտից հետաքրքրվել էր, թե ինչ պլաստիկ միջամտությունների է նա դիմել։ Ի պատասխան՝ երիտասարդ երգչուհին նշել է․
<<Չեմ արել>>։