Հալեպի հայաշատ հատվածում մի քանի ժամվա հրադադարից հետո բախումները վերսկսվել են, Սուրբ Ծննդյան հաջորդող Մեռելոցի արարողությունը չեղյալ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է «Գանձասար» պարբերականը։
Նշվում է նաև, որ նահանգապետի որոշմամբ հունվարի 7-ին Հալեպի բոլոր ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվել են, փակ կլինեն պետական հաստատությունները, արգելվում են բոլոր հավաքները։
Հիշեցնենք, որ Հալեպում իրավիճակը խիստ լարված է։ Քաղաքը գնդակոծվում է։ Հայտնի է, որ 9 զոհ կա։