Հալեպում իրավիճակը սրվել է․ բախումների հետևանքով զոհեր կան

Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, մի քանիսը՝ վիրավորվել, հայտնում են պետական ​​լրատվամիջոցները։ Կառավարությունը և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF) միմյանց մեղադրում են բռնության համար, գրում է Reuters-ը։

Բախումները Հալեպում վերջին սրացումներն են, քանի որ իշխանությունները փորձում են համաձայնության գալ ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» հետ՝ խմբավորումը կենտրոնական կառավարությանը միավորելու համար։

SDF-ը դժկամությամբ է հրաժարվում 14 տարվա պատերազմի ընթացքում նվաճած ինքնավարությունից, որի հետանքով վերահսկողության տակ է վերցրել «Իսլամական պետության» բանտերը և նավթային ռեսուրսները մի երկրում։

Ըստ հրապարակման՝ Սիրիայի բանակին SDF-ի ինտեգրման ձախողումը կարող է հետագա բռնության վտանգ առաջացնել, ինչը կարող է ներգրավել նաև Թուրքիային, որը սպառնացել է քուրդ զինյալների դեմ ներխուժմամբ, որոնց համարում է ահաբեկիչներ։

Բախումների հետևանքով զոհվածներից երեքը քաղաքացիական անձինք են, չորրորդը՝ կառավարական բանակի զինվորական, հայտնում է պետական SANA ​​լրատվական գործակալությունը։

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ SDF-ը շարունակել է «էսկալացիան»՝ թիրախավորելով բանակի դիրքերը և բնակելի թաղամասերը Հալեպում։

Al Jazeera-ն, իր հերթին, հայտնում է, որ առնվազն յոթ զոհի մասին, որոնցից վեցը՝ քաղաքացիական անձ։

Հալեպի նահանգապետ Ազզամ ալ-Ղարիբը հայտարարել է դպրոցների, համալսարանների և կառավարական գերատեսչությունների գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Միաժամանակ, 24 ժամով դադարեցվել է Հալեպի օդանավակայանի գործունեությունը, նախատեսված չվերթները կուղղվեն Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի օդանավակայան։

Քրդական ուժերի ինտեգրման համաձայնագիրը նախատեսված էր իրականացնել մինչև 2025 թվականի վերջը, սակայն երկու կողմերն էլ քիչ առաջընթաց են գրանցել՝ միմյանց մեղադրելով գործընթացը դանդաղեցնելու կամ անբարեխղճորեն գործելու մեջ։ Սիրիական կառավարական ուժերը և SDF-ը համաձայնել էին թուլացնել լարվածությունը դեկտեմբերի վերջին տեղի ունեցած բախումներից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment