ԱՄՆ վարչակազմը պահանջում է, որ Վենեսուելան խզի տնտեսական կապերը Իրանի, Չինաստանի, Կուբայի և Ռուսաստանի հետ՝ որպես նավթի արդյունահանման ավելացման պայման, հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Վաշինգտոնը մի քանի պահանջներ է ներկայացրել Վենեսուելայի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսին։
Նախ, Բոլիվարյան Հանրապետությունը ստիպված կլինի վտարել Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին և Կուբային և խզել տնտեսական կապերը։
Երկրորդ, Կարակասը պարտավոր է համաձայնել նավթի արդյունահանման ոլորտում Միացյալ Նահանգների հետ բացառիկ համագործակցությանը», նշում է ABC News-ը։