Ֆրանսիական սերիալում Գորբաչովի դերում հանդես է եկել Սերժ Ավետիքյանը – Showbiz.am

Ֆրանսիական France 2 հեռուստակայանը եթեր է հեռարձակել չորս դրվագից բաղկացած «Mitterand Confidentiel» սերիալի առաջին երկու սերիաները, որտեղ Գորբաչովի դերում նկարահանվել է հայտնի ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը։ Ֆիլմի ռեժիսորն է Անտուան ​​Գարսոն, իսկ տարեց Միտերանի դերում Դենիս Պոդալիդեսն է։

Սերժ Ավետիքյանն ֆիլմից մի հատված ներկայացրել է իր ֆեյսբուքյան էջում եւ գրել. «Բավականին հուզիչ տեսարան, հատկապես այն պատճառով, որ նրանց մտերիմ զրույցները Լաշում՝ Միտերանի տանը, նախանշում են այն, ինչ մենք այսօր ապրում ենք աշխարհաքաղաքական առումով… »։

orer.eu-ի հաղորդմամբ, հաջորդ երկու սերիաները կցուցադրվեն հունվարի 12-ին, France 2-ով։

Աղբյուրը`Panorama.am

Leave a Comment