Որոշ տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Ճանապարհային դեպարտամենտ

Հունվարի 7-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար

Որոշ տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Ճանապարհային դեպարտամենտ


ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․     Հունվարի 7-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մյուս տրանսպորտային միջոցների համար բաց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։


Նշվում է, որ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


 


Leave a Comment