Սիրիական Հալեպ քաղաքում կառավարական ուժերի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են, հաղորդում է Reuters-ը:
Սպանվածներից երեքը քաղաքացիական անձինք են, մեկը՝ բանակի զինծառայող: Կողմերը միմյանց են մեղադրում հրադադարը խախտելու համար:
Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը հունվարի 6-ին հայտնել էր, որ Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է, հայաբնակ թաղամասերի հարևանությամբ կրակոցներ և հրետակոծություն է։ Գաբրիելյանի խոսքով՝ երեկոյան դրությամբ քաղաքում շարունակվում էին ինտենսիվ կրակոցները, կիրառվում՝ հրաձգային զենքեր և հրետանի։ Նա ընդգծել էր, որ քրդական երկու շրջան անմիջապես հարակից է հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողություններն զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։
Դեկտեմբերի 23-ին Սիրիայի կառավարական զորքերը և դեմոկրատական ուժերը հերթական բախումներից հետո պայմանավորվել էին դեէսկալացիայի շուրջ։
