Հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով։
Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է հետվճարի տրամադրման կարգը և պայմանները․
Միջոցառման շահառուներին հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը։
Հետվճարը տրամադրվում է 1,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց, ընդ որում՝
- յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը չի կարող գերազանցել 6,000 ՀՀ դրամը,
- յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարը չի կարող գերազանցել 60,000 ՀՀ դրամը:
Միջոցառման հիմնական նպատակն է խթանել անկանխիկ եղանակով գործարքների կատարումը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների մասին սպառողների գիտելիքները։