7 հունվարի 2026 – 10:15 AMT
PanARMENIAN.Net – ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն, անդրադառնալով իր հետ առնչություն ունեցող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին, այն կեղծ է որակել, հայտնում է «ԳԱԼԱ»-ն:
«Կեղծ է»,-կարճ պատասխանել է նա համապատասխան հարցին:
Ավելի վաղ իշխանական լրատվամիջոցներից մեկը ԱԱԾ-ից ստացած փաստաթուղթ էր հրապարակել՝ պնդելով, թե Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 80-ականներին հավաքագրվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից։
Սրբազանին վերագրվող փաստաթուղթը հայերեն է լրացված, գաղտնազերծվել է 2001-ին: