https://arm.sputniknews.ru/20260107/putiny-surb-tsnundy-dimavvorel-e-zinvvorakanneri-ev-nranc-yntaniqneri-het-97528028.html
Պուտինը Սուրբ ծնունդը դիմավորել է զինվորականների և նրանց ընտանիքների հետ
Պուտինը Սուրբ ծնունդը դիմավորել է զինվորականների և նրանց ընտանիքների հետ
Sputnik Արմենիա
Ռուս ուղղափառ եկեղեցին ամեն տարի Սուրբ ծնունդը նշում է հունվարի 7-ին 07.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-07T09:22+0400
2026-01-07T09:22+0400
2026-01-07T09:37+0400
սուրբ ծնունդ
վլադիմիր պուտին
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97526850_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a2d40fbd0d2d1fbf6560b5981cec4eb0.jpg.webp
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինծառայողների, այդ թվում՝ Ռուսաստանի հերոսների, ինչպես նաև նրանց ընտանիքների հետ ներկա է գտնվել Սուրբ ծննդյան պատարագին:ՌԴ նախագահն այցելել է Մոսկվայի մարզի տաճարներից մեկը, որտեղ մասնակցել է Սուրբ ծննդյան պատարագին։ՌԴ նախագահը շնորհավորել է զինծառայողներին Սուրբ ծննդյան և Ամանորի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նրանց հայրենիքին ծառայելու համար:«Շնորհավորում եմ ձեզ Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ միշտ հաջողությունը և պահապան հրեշտակները լինեն ձեր կողքին: Շնորհակալ եմ Հայրենիքին ծառայելու համար: Շնորհավոր»,- պատարագից հետո ասել է նախագահը։Նշենք, որ անցած տարի նույնպես Պուտինը Սուրբ ծնունդը դիմավորել է ռուսական ընտանիքների շրջապատում, որոնց թվում, մասնավորապես, եղել են հատուկ ռազմական գործողության մասնակիցներ, վետերաններ ու կամավորներ: Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը բոլոր քրիստոնյաների համար այս կարևոր տոնը դիմավորել էր Մոսկվայի Պոկլոննայա Գորայի վրա գտնվող Գեորգի Պոբեդոնոսեցի տաճարում:Ռուս ուղղափառ եկեղեցին ամեն տարի Սուրբ ծնունդը նշում է հունվարի 7-ին (հին տոմարով՝ դեկտեմբերի 25-ին):
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97526850_116:0:1556:1080_1920x0_80_0_0_6f20fa33c4806b937864ae55efb4609b.jpg.webp
սուրբ ծնունդ, վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, видео
սուրբ ծնունդ, վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ռուս ուղղափառ եկեղեցին ամեն տարի Սուրբ ծնունդը նշում է հունվարի 7-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինծառայողների, այդ թվում՝ Ռուսաստանի հերոսների, ինչպես նաև նրանց ընտանիքների հետ ներկա է գտնվել Սուրբ ծննդյան պատարագին:
ՌԴ նախագահն այցելել է Մոսկվայի մարզի տաճարներից մեկը, որտեղ մասնակցել է Սուրբ ծննդյան պատարագին։
ՌԴ նախագահը շնորհավորել է զինծառայողներին Սուրբ ծննդյան և Ամանորի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նրանց հայրենիքին ծառայելու համար:
«Շնորհավորում եմ ձեզ Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ միշտ հաջողությունը և պահապան հրեշտակները լինեն ձեր կողքին: Շնորհակալ եմ Հայրենիքին ծառայելու համար: Շնորհավոր»,- պատարագից հետո ասել է նախագահը։
Նշենք, որ անցած տարի նույնպես Պուտինը Սուրբ ծնունդը դիմավորել է ռուսական ընտանիքների շրջապատում, որոնց թվում, մասնավորապես, եղել են հատուկ ռազմական գործողության մասնակիցներ, վետերաններ ու կամավորներ: Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը բոլոր քրիստոնյաների համար այս կարևոր տոնը դիմավորել էր Մոսկվայի Պոկլոննայա Գորայի վրա գտնվող Գեորգի Պոբեդոնոսեցի տաճարում:
Ռուս ուղղափառ եկեղեցին ամեն տարի Սուրբ ծնունդը նշում է հունվարի 7-ին (հին տոմարով՝ դեկտեմբերի 25-ին):