«Շենքերի մուտքերի և հարակից տարածքների մաքրման պատասխանատվությունը կրում են համատիրությունները»․ Երևանի քաղաքապետարան | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Երևանի ավագանու սահմանած պարտադիր կարգի համաձայն՝ անշարժ գույք շահագործող տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումը։
     Պարտավորությունը ներառում է ոչ միայն տեղացած ձյան ամենօրյա մաքրումը, այլև տեղումների դադարից հետո մայթերի ասֆալտբետոնե և սալիկապատ հատվածների ամբողջական մաքրումը ձյան և սառույցի կուտակումներից։
     Վարչական շրջանները շարունակում են տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ սահմանված կարգի պահպանումն ապահովելու նպատակով։
     Կարգը չպահպանելու դեպքում կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ։
     Միաժամանակ հիշեցնում ենք, որ բազմաբնակարան շենքերի մուտքերի և հարակից տարածքների մաքրման պատասխանատվությունը կրում են համատիրությունները, որոնց համայնքը աջակցում է անհրաժեշտ մաքրման միջոցներով»։

Leave a Comment