Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խուսափել է Վենեսուելայում իրավիճակի մասին հարցին պատասխանելուց Ելիսեյան պալատում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու «Ցանկացողների կոալիցիայի» հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նախ՝ Վենեսուելայի հարցով, որն, իմ կարծիքով, ուղղակիորեն չի վերաբերում այն թեմային, որի համար մենք այսօր հավաքվել ենք։ Ֆրանսիական դիվանագիտությունն արտահայտվել է համապատասխան խողովակներով», – ասել Է Մակրոնը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԱՄՆ-ի հետ կապերը պահպանելու համար խորհրդաժողովի մասնակիցներն իրենց հայտարարության մեջ չեն դատապարտել Վենեսուելայում ամերիկյան ռազմական միջամտությունը:
Հունվարի 3-ին Վենեսուելայի ԱԳ նախարար Իվան Գիլ Պինտոն հայտնել էր, որ ԱՄՆ-ն գրոհել է Կարակասի քաղաքացիական և ռազմական օբյեկտները: Նա Վաշինգտոնի գործողություններն անվանել է ռազմական ագրեսիա։
Վենեսուելայում արտակարգ դրություն է հայտարարվել։ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն լայնածավալ հարվածներ է հասցրել Վենեսուելային։ Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերեվարվել և դուրս են բերվել երկրից: