ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը գրում է․
«Քչերը գիտեն թե ովքեր էին նորածին Քրիստոսին երկրպագելու եկած մոգերը: Մոգ բառը նշանակում է զրադաշտական կրոնական ծառայող՝ քահանա: Շատ չխորանալով զրադաշտության մեջ միայն ասեմ, որ հայկական Արամազդ անունը և Mazda մեքենայի բրենդի անվանումը նույն ծագումն ունեն՝ զրադաշտական աստծո՝ Ակուրա Մազդայի անունը: Զրադաշտությունը մարդկության պատմության առաջին ինստիտուցիոնալ միաստված կրոնն էր, եթե չհաշվենք մինչ այդ Էխնատոն փարավոնի (Նեֆերտիտիի ամուսնու) կրոնական ռեֆորմի փորձը, Աթոն աստծո երկրպագությունը, որը տևեց մոտավորապես 30 տարի: և այսպես զրադաշտությունը տարբեր կրոնագետների կողմից համարվում է Քրիստոնեության և Իսլամի նախահայրը:
Քրիստոսի ծննդյան օրերին՝ մթ 1-ին դարում Պարսկաստանում ծնված զրադաշտությունը արդեն բավական ազդեցիկ կրոն էր: Հիշեցնեմ, որ 5-րդ դարում տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտի իմաստը զրադաշտություն չընդունելն էր (չնայած ըստ էության զրադաշտությունը շատ խաղաղ կրոն է): Ինչևէ ստացվել է այնպես, մանուկ Քրիստոսին այցելած զրադաշտական մոգերն առաջինն էին, որ ճանաչեցին Քրիստոսի Աստվածային էությունը: Եթե այլ կերպ ասեմ, քրիստոնեության ծննդյան վկայականը հավաստեցին զրադաշտական մոգերը, իրենց երկրպագությամբ և ընծաներով:
Մոգ բառը ամբողջ աշխարհում կիրառվում է «կախարդական» իմաստով: Անգլերեն magician, ռուսերեն маг, իտալերեն mago, հունարեն Մագոս μάγος, իսպաներեն mago և այլն… բայց իրականում բառը նշանակում է զրադաշտ քահանա»: