Պետք է շատ նավթ արդյունահանենք, ինչը թույլ կտա էլ ավելի նվազեցնել դրա արժեքը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հասնել նավթի գների հետագա նվազմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հանրապետական ​​խմբակցության առջև ունեցած իր ելույթի ժամանակ Թրամփը նաև հայտնել է, որ մտադիր է հանդիպում անցկացնել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով հասնել ԱՄՆ-ում դեղերի գների նվազմանը: 

«Ես նաև հանդիպում կունենամ նավթային ընկերությունների հետ։ Դուք գիտեք, թե ինչի մասին է խոսքը: Պետք է շատ նավթ արդյունահանենք, ինչը թույլ կտա էլ ավելի նվազեցնել դրա արժեքը», – ասել է ամերիկացի առաջնորդը։ 

Նրա ներկայացրած վարկածի համաձայն՝ Վաշինգտոնում իշխանության ղեկին գտնվելու գրեթե մեկ տարվա ընթացքում «էներգակիրների գները զգալիորեն նվազել են»։  

«Հեռուստատեսությամբ ասում են, որ էներգակիրների գները նվազել են 3 տոկոսով։  Բայց դրանք նվազել են ոչ թե 3% – ով», – պնդում Է Թրամփը, որի խոսքերով ԱՄՆ-ում բենզինը «արժեր 3,50-4 դոլար (մեկ գալոնի համար), իսկ հիմա շատ բենզալցակայաններում այն ​​1,99 դոլար է մեկ գալոնի համար»։ 

«Եվ գները դեռ կնվազեն», – վստահություն է հայտնել ամերիկացի առաջնորդը:

Leave a Comment