Թրամփը Վենեսուելայի հետ կապված հստակ ծրագիր չունի․ ԶԼՄ – Armenia Today

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չունի Վենեսուելայի ապագայի հետ կապված հստակ ծրագիր և գործում է ըստ իրավիճակի, հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Սպիտակ տան դիրքորոշմանը ծանոթ աղբյուրներին։

«Ապագայի հետ կապված ծրագիր, նախատեսված քայլեր չկան: Եվ ով ձեզ ասում է, որ օր օրի ամեն ինչ կլինի այլ ձևով, անկեղծ չէ ձեզ հետ», – հրատարակությանը ասել է աղբյուրներից մեկը։

Նախկինում Թրամփը պնդում էր, որ Միացյալ Նահանգները կկառավարի երկիրը մինչև իշխանության փոխանցումը: Վենեսուելայի կառավարման թիմում են ընդգրկվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը։

ԱՄՆ-ն հունվարի 3-ին հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: Գործողության ընթացքում ԱՄՆ հատուկջոկատայինները ձերբակալել էին Մադուրոյին և նրա կնոջը, նրանց դուրս էին բերել երկրից ու ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրել: Մադուրոյին մեղադրում են մի քանի ծանր հանցագործության մեջ, որոնք պաշտոնական ձևակերպմամբ՝ կապվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և զինված խմբավորումների հետ։

Հունվարի 5-ին Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը երդվել էր որպես երկրի նախագահի պաշտոնակատար։

Leave a Comment