Իրանում բողոքի ցույցերի մասնակիցների թիվը գնալով նվազում է. Tasnim

Իրանում բողոքի ցույցերի մասնակիցների թիվը գնալով նվազում է, իսկ անկարգությունների դեպքերը երեք անգամ կրճատվել են ցույցերի առաջին օրերի համեմատ:

Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Իրավիճակը երկրում աստիճանաբար գնում է կայունացման ուղղությամբ, նշում է գործակալությունը՝ վկայակոչելով տեղերում աշխատող իր թղթակիցներին։

Հունվարի 6-ի առավոտյան ցուցարարների գործողությունների ընթացքում վիրավորվել են իրավապահ մարմինների 568 աշխատակիցներ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված «Բասիջ» կազմակերպության ևս 66 աշխատակիցներ: Բախումների զոհերի թիվը պարբերականը չի հայտնում, սակայն Human Rights Activists News Agency ընդդիմադիր ռեսուրսի տվյալներով՝ ցույցերի ընթացքում զոհվել է 35 մարդ, այդ թվում ՝ 4 երեխա: Իրանի իշխանությունները զոհերի մասին տեղեկություններ չեն հայտնել։

Leave a Comment