Բլոգերը էլիտար կլինիկաներից մեկում հետույքի մեծացման վիրահատությունից հետո մահացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երեսունութամյա բլոգեր Յուլիա Բուրցևան մահացել է Մոսկվայի կլինիկաներից մեկում հետույքի մեծացման վիրահատությունից հետո, հայտնում է Telegram 112 ալիքը ։

Բժիշկները պայքարում էին աղջկա կյանքի համար, բայց չկարողացան փրկել նրան։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

112-ի տվյալներով՝ Բուրցևան ընտանիքի հետ ապրել է  Իտալիայում և վերջերս ժամանել է Մոսկվա։ Նա վիրահատվել է Տոկմակով նրբանցքի վրա գտնվող էլիտար Էլմաս կլինիկայում, նշել են ալիքի ստեղծողները։ Նրա բլոգն ուներ 68,000 բաժանորդ։

Դատախազությունը հսկում է միջադեպի հանգամանքների հետաքննությունը  ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ բլոգերի վիճակը կտրուկ վատացել է բժշկական և կոսմետիկ միջամտություններից հետո։ Նա հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում, սակայն նրան փրկել չի հաջողվել։

Թարգմանությունը՝ Past.am

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment