Իրանի բանակը և ԻՀՊԿ-ն բերվել են լիարժեք մարտական պատրաստության. բրիգադային գեներալ

https://arm.sputniknews.ru/20260106/irani-banaky-ev-ihpk-n-bervel-en-liarzheq-martakan-patrastutjan-brigadajin-general-97524209.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57227133_203:0:2934:2048_1920x0_80_0_0_33ca6899aea0d9837007c2bfd6a6e1f6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , ամն, իսրայել, բողոքի ակցիա

իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , ամն, իսրայել, բողոքի ակցիա

Բաժանորդագրվել

Գորբանիի խոսքով՝ ընդհանուր առմամբ շուրջ 400 ստորաբաժանում գտնվում է լիակատար մարտական պատրաստության մեջ:

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գտնվում են մարտական լիարժեք պատրաստության մեջ: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Մորթեզա Գորբանին։

«ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիա արժանի հակահարված կստանա։ Եվ ներկայում բանակի և ԻՀՊԿ-ի շուրջ 400 ստորաբաժանումներ «մատը պահում են ձգանի վրա»», – հավելել է նա:

«Ստորաբաժանումները պատրաստ են։ Եթե որևէ ագրեսիա տեղի ունենա, նրանք այն (նկատի ունի Իսրայելը – խմբ.) հողին կհավասարեցնեն», – ասել է Գորբանին։

Բարձր գնաճի և ազգային արժույթ ռիալի կտրուկ արժեզրկման պատճառով դեկտեմբերի վերջին Իրանի տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել: Դրանց ֆոնին նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնանկ է արել կենտրոնական բանկի ղեկավարին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ ցուցարարների պահանջներն օրինական են և կոչ է արել կառավարությանը՝ իրավիճակը շտկելու համար միջոցներ ձեռնարկել:

Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահների միջև։ «Al-Jazeera» հեռուստաալիքը, հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը, հայտնել է երկրի արևմուտքում գտնվող Կուխդաշտ քաղաքում «Բասիջ» կամավորական անվտանգության ջոկատների անդամի զոհվելու մասին: Արևմտյան լրատվականները հայտնում են, որ ցուցարարներից մի քանիսը զոհվել են, բայց իրանական կառավարական աղբյուրներն ու լրատվամիջոցները չեն հաստատում այդ տեղեկությունները:

Բողոքի ցույցերի ֆոնին Դոնալդ Թրամփը հունվարի 2-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է «պաշտպանել Իրանի քաղաքացիներին», եթե երկրի իշխանությունները նրանց դեմ ուժ կիրառեն: Թեհրանը դատապարտել է այդ սպառնալիքները։

Leave a Comment