«Իրականում 2025 թվականը հայ
ազգի համար կարևոր նշանակություն ուներ, որովհետև օգոստոսի 8-ին հայտնի փաստաթուղթը
ՀՀ-ին իրապես բերեց խաղաղություն և այդ խաղաղությւոնը պետք է պահենք և փայփայենք, որպեսզի
վերջնական արդյունքի հասնենք»,- այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ամփոփելով 2025 թվականի քաղաքական տարին՝ ասաց
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
Պատգամավորի խոսքով՝ 2025 թվականը
նաև լեցուն էր ընդդիմադիր որոշակի գործիչների խառնակչությամբ և տարբեր հիբրիդային պատերազմներով։
Նարեկ Գրիգորյանը նաև նշեց, որ
եթե 2026 թվականին հայ ժողովուրդը հասկանում է և գնում է ընտրության և գլուխը բարձր
ընտրում է Հայաստանի անկախության օգտին, Հայաստանը մնում է անկախ, եթե չէ, ըստ էության,
դառնում է ծայրագավառ։
Ինչ վերաբերում է նրան, որ «Մեր
ձևով» շարժումը փորձում է ցույց տալ, որ իրենք նախկինների հետ կապ չունեն, պատգամավորը
ներկայացրեց այդ հանգամանքը հերքող փաստեր․«Օրինակ՝ Սամվել Կարապետյանն է վճարել Ռոբերտ
Քոչարյանի գրավը, որպեսզի նա ազատության մեջ լինի։ Սամվել Կարապետյանի եղբայրն է եղել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, այնուհետև
ՀՀԿ խմբակցության ղեկավար և այլն»,- հավելեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան