Իրեն քահանայի տեղ դրած կոչեր էր անում, բայց հավաքվածները սրտանց չէին իր հետ, էնքան որ բերման էին ենթարկվել. Մենուա Սողոմոնյան






«Էս կոնֆլիկտն իրեն պետք է անընդհատ ջրի երեսին մնալու, քաղաքական դաշտում երևալու, օրակարգ թելադրելու համար։ Այս օրակարգը հիմք չունի, ներսից փտած օրակարգ է, որովհետև Եկեղեցու հետ կապված հարցերն այսպես չեն լուծվում։ Պարզից էլ պարզ է, որ մարդկանց տարրական հարցերը՝ թոշակների, գերիների վերադարձի, 150 հազար տարագրված մարդկանց  և բազմաթիվ այլ խնդիրենրը լուծելու փոխարեն քաղաքացիներին խառնել է իրար, իբրև թե Եկեղեցու նորոգման օրակարգ է առաջ տանում»,-Սուրբ Աննա եկեղեցու մոտ Panorama.am-ին ասաց «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «Ուխտերքը» և  այդ պահին ընթացող նրա ելույթը։

Սողոմոնյանը Սուրբ Աննա եկեղեցի էր եկել դատարկ շշով՝ ջրօրհնեքի ջուրը տուն տանելու։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար լուրջ վտանգներ ներկայացնող աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում մեզ պետք էր միասնականություն, ամրություն, բայց Նիկոլ Փաշինյանը շարունակում է քանդել։

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդաը կարծիք հայտնեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը հերձվածի չի բերի։

«Պարզապես որոշ բարձրաստիճան հոգևորականներ վախի և շանտաժի ներքո իրեն ժամանակավոր ծառայություն են մատուցում։ Ընտրությունների արդյուքնում իրեն ուղարկենք պատմության գիրկը, ամեն ինչ կվերադառնա իր տեղը։ Իհարկե, ամեն մեկը պատասխան տալու է, այդ հրձվածողները պատասխան տալու են»,- ասաց Սողոմոնյանը։

 Նկատելով, որ «ուխտերթին» մասնակցելու համար շրջաններից և պետական համակարգից բազմաթիվ մարդիկ են մոբիլիզացվել՝ Մենուա Սողոմոնյանն ասաց. «Շատ ակնհայտ էր, որ աջակցություն չկար։ Իրեն քահանայի տեղ դրած կոչեր էր անում և տեսնում ենք, որ մարդիկ ովքեր հավաքվել էին, սրտանց չէին իր հետ, էնքան որ բերման էին ենթարկվել»



Leave a Comment