Ճապոնիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիայի արևմտյան մասում տեղի է ունեցել 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հաղորդում է NHK-ն։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու Շիմանե պրեֆեկտուրայի արևելյան հատվածում՝ 10 կիլոմետր խորության վրա։ Մի քանի բնակեցված վայրերում ցնցումների ուժգնությունը գերազանցել է 5 մագնիտուդը Ճապոնիայում օգտագործվող յոթ բալանոց սանդղակով։

Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։



Leave a Comment