Ես ուզում եմ, որ մենք բոլորս բարձր ծափերով ողջունենք 10 եպիսկոպոսներին և բոլոր հոգևոր հայրերին, ովքեր կանգնել են մեզ հետ եկեղեցու «բարենորոգման» ճանապարհին:
Մենք պետք է պաշտպանենք նրանց ու թիկունք կանգնենք նրանց այնպես՝ ինչպես իրենք այս դժվար պահին թիկունք են կանգնել ժողովրդին ու պետությանը: Այս մասին այսօր՝ Ս. Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով եկեղեցու ու պետության մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ եկեղեցին ու պետությունն այլևս իրար հետ են. «Եկեղեցին և պետությունը այլևս իրար հետ են: Կոչ եմ անում ժողովրդին՝ գնացեք պատարագների և ձեր հոգևոր սպասավորներին հորդորեք, խնդրեք, որ միանան եկեղեցու բարենորոգման օրակարգին, թող պատարագների ժամանակ զեղչեն այն անունը, որը չպիտի հնչի խորանից՝ մինչև այն պահը, երբ մենք կունենանք իրապես ընտրված և իր կոչմանն ու ապրածի իմաստով լեգիտիմ կաթողիկոս»,- եզրափակել է նա: