«Բանդայի մասը դու ես, նորմալ արտահայտվիր, հասկացա՞ր». ԱԱԾ նախկին տնօրենը՝ լրագրողին

«Բանդայի մասը դու ես, նորմալ արտահայտվիր, հասկացա՞ր». ԱԱԾ նախկին տնօրենը՝ լրագրողին

ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ով զբաղեցնում է ՀԱԷԿ գլխավոր տնօրենի պաշտոնը, մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի հրավիրած ուխտերթին: «Այսօր ԱԱԾ-ն, Ոստիկանությունը դարձել են բանդա, էդ խմբակին հանել են հավատավոր ժողովրդի դեմ»,- դիմելով նրան՝ ասաց լրագրողը: «Ավելորդ բաներ եք խոսում»,- նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով. «Կթողնե՞ք հանգիստ քայլեմ…. Ուզում եք հետս քայլե՞ք, եկեք, ձեզ լավ տեղ հրավիրեմ, ԱԱԾ էլ կարամ հրավիրեմ»: Լրագրողն արձագանքեց. «Ինչ ցինիկ պահվածք ունեք… դուք բանդայի մի մաս եք»: Պաշտոնյան ասաց. «Ցինիկը դուք եք, մի հատ նայեք ձեր կրթությունը, ուղղակի ես ինձ թույլ չեմ տալիս ձեզ հետ… Բանդայի մասը դու ես, նորմալ արտահայտվիր, հասկացա՞ր»:

ԱԱԾ նախկին տնօրենի ճեպազրույցը

Leave a Comment