
Լիտվան պատրաստ է խաղաղության հաստատումից հետո, անվտանգության երաշխիքների շրջանակներում, մինչև 150 զինվորական ուղարկել Ուկրաինա՝ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով։ Այս մասին հայտարարել է բալթյան հանրապետության նախագահի խորհրդական Աստա Սկայսգիրիտեն։
Նրա խոսքով, Արևմուտքում քննարկվում է Կիևին 15-ից 30 տարի ժամկետով անվտանգության երաշխիքներ տրամադրելու մոդելը։
Սկայսգիրիտեն նաև հիշեցրել է, որ Վիլնյուսը պարտավորություն է ստանձնել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Լիտվայի համախառն ներքին արդյունքի 0,25 տոկոսի չափով: «Ստանձնած պարտավորությանը մենք հավատարիմ ենք»,- նշել է նա: