https://arm.sputniknews.ru/20260106/avatar-3-y-hamashkharhajin-vardzujti-arajatarn-e-cheburashka-2-y-2rdy-97516354.html
«Ավատար 3»-ը համաշխարհային վարձույթի առաջատարն է, «Չեբուրաշկա 2»-ը 3–րդ տեղում է
«Ավատար 3»-ը համաշխարհային վարձույթի առաջատարն է, «Չեբուրաշկա 2»-ը 3–րդ տեղում է
Sputnik Արմենիա
Ըստ նախնական տվյալների՝ ռուսական սիքվելը հավաքել է ռեկորդային 2420 մլն ռուբլի կամ 30,95 մլն դոլար։ 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T14:15+0400
2026-01-06T14:15+0400
2026-01-06T14:41+0400
ֆիլմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97509672_0:303:699:696_1920x0_80_0_0_28463e84024a790a4ca1b51c92fb7bc2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. «Ավատար. Կրակ և մոխիր» ֆանտաստիկ բլոքբասթերը հունվարի 3–ին համաշխարհային վարձույթում հատել է 1 միլիարդ դոլարի շեմը, հայտնում է kinobusiness.com կայքը։Ջեյմս Քեմերոնի ֆիլմը վաթսուներորդ «միլիարդանոց» ֆիլմն է դարձել ամբողջ պատմության ընթացքում և չորրորդը՝ 2025 թվականին էկրան բարձրացած ֆիլմերի շարքում։ IMAX էկրաններն ապահովել են համաշխարհային վարձույթի 12,3%-ը (140 մլն դոլար)։ Հանգստյան օրերի արդյունքներով՝ ամբողջ եռապատման ընդհանուր հասույթը հասել է 6,35 միլիարդ դոլարի։«Zootopia 2»-ը ցուցադրության վեցերորդ շաբաթվա ընթացքում հավաքել է 62,7 մլն դոլար՝ գրանցելով 10 տոկոսի անկում։ Միջազգային հարթակում հավաքած 1224,6 մլն դոլարը հոլիվուդյան կինոյի պատմության մեջ 6-րդ ցուցանիշն է, իսկ աշխարհում գրանցած 1588,2 մլն դոլար արդյունքը՝ 11-րդը։Սպասվում է, որ Disney-ի սիքվելը կգերազանցի «Avengers: Endgame» բլոքբաստերին և կդառնա ընկերության ամենաեկամտաբեր հոլիվուդյան նախագիծը։«Մեր նախնական տվյալներով՝ ռուսական «Չեբուրաշկա 2» սիքվելը հավաքել է ռեկորդային 2420 մլն ռուբլի կամ 30,95 մլն դոլար։ Սա բավարար էր միջազգային վարկանիշային աղյուսակում երրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար։ Առաջին ցուցադրություններից 13,2 մլն և 13,1 մլն դոլար են հավաքել ևս երկու պրեմիերաներ՝ «Բուրատինոն» և «Պրոստոկվաշինոն»»,-գրում է պարբերականը։Չինական վարձույթի նորույթների շարքում լավագույն արդյունքներն են գրանցել «Հրե ագռավը» քրեական թրիլերը (30,55 մլն դոլար չորս օրում՝ ներառյալ նախադիտումները) և «Վերադարձ անցյալ» պատմաֆանտաստիկ էքշնը (24,4 մլն դոլար՝ նույնպես չորս օրում)։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97509672_0:238:699:762_1920x0_80_0_0_391fa8de2c0990ed1072bdd11a211881.jpg.webp
ֆիլմ
Ըստ նախնական տվյալների՝ ռուսական սիքվելը հավաքել է ռեկորդային 2420 մլն ռուբլի կամ 30,95 մլն դոլար։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. «Ավատար. Կրակ և մոխիր» ֆանտաստիկ բլոքբասթերը հունվարի 3–ին համաշխարհային վարձույթում հատել է 1 միլիարդ դոլարի շեմը, հայտնում է kinobusiness.com կայքը։
Ջեյմս Քեմերոնի ֆիլմը վաթսուներորդ «միլիարդանոց» ֆիլմն է դարձել ամբողջ պատմության ընթացքում և չորրորդը՝ 2025 թվականին էկրան բարձրացած ֆիլմերի շարքում։ IMAX էկրաններն ապահովել են համաշխարհային վարձույթի 12,3%-ը (140 մլն դոլար)։ Հանգստյան օրերի արդյունքներով՝ ամբողջ եռապատման ընդհանուր հասույթը հասել է 6,35 միլիարդ դոլարի։
«Zootopia 2»-ը ցուցադրության վեցերորդ շաբաթվա ընթացքում հավաքել է 62,7 մլն դոլար՝ գրանցելով 10 տոկոսի անկում։ Միջազգային հարթակում հավաքած 1224,6 մլն դոլարը հոլիվուդյան կինոյի պատմության մեջ 6-րդ ցուցանիշն է, իսկ աշխարհում գրանցած 1588,2 մլն դոլար արդյունքը՝ 11-րդը։
Սպասվում է, որ Disney-ի սիքվելը կգերազանցի «Avengers: Endgame» բլոքբաստերին և կդառնա ընկերության ամենաեկամտաբեր հոլիվուդյան նախագիծը։
«Մեր նախնական տվյալներով՝ ռուսական «Չեբուրաշկա 2» սիքվելը հավաքել է ռեկորդային 2420 մլն ռուբլի կամ 30,95 մլն դոլար։ Սա բավարար էր միջազգային վարկանիշային աղյուսակում երրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար։ Առաջին ցուցադրություններից 13,2 մլն և 13,1 մլն դոլար են հավաքել ևս երկու պրեմիերաներ՝ «Բուրատինոն» և «Պրոստոկվաշինոն»»,-գրում է պարբերականը։
Չինական վարձույթի նորույթների շարքում լավագույն արդյունքներն են գրանցել «Հրե ագռավը» քրեական թրիլերը (30,55 մլն դոլար չորս օրում՝ ներառյալ նախադիտումները) և «Վերադարձ անցյալ» պատմաֆանտաստիկ էքշնը (24,4 մլն դոլար՝ նույնպես չորս օրում)։