6 հունվարի 2026 – 14:18 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը:
Փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ճանապարհներինտեղ-տեղ մերկասառույց է։
Հրազդանի տարածաշրջանումմառախուղ է։
Փրկարարները վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։