Նեթանյահուն Պուտինի միջոցով ուղերձ է հղել Իրանին – Armenia Today

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով ուղերձ է հղել Իրանին՝ հավաստիացնելով, որ Թել Ավիվը հարակման ծրագրեր չունի։

Նշվում է, որ Ռուսաստանի և Իսրայելի առաջնորդները վերջին շաբաթներին մի քանի հեռախոսազրույց են ունեցել Թեհրանի և Թել Ավիվի միջև լարվածության սրման ֆոնին, որոնց ընթացքում համապատասխան ուղերձ է փոխանցվել։ Կանի աղբյուրների համաձայն՝ Նեթանյահուն վախենում է, որ Իրանը կարող է կանխարգելիչ հարված հասցնել՝ փորձելով կանխել Իսրայելի հնարավոր գործողությունները։

«Վաշինգտոն Փոստ»-ը հայտնել է, որ Իսրայելի վարչապետը նաև փորձում է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իրանի թիրախների վրա հետագա հարվածներ հասցնելու համար։ Թերթի տվյալներով՝ իսրայելական կողմը ձգտում է կա՛մ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, կա՛մ ստանալ ԱՄՆ-ի ուղղակի միջամտությունը հակամարտությանը։

Իսրայելը 2025թ․ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին: ԱՄՆ-ն հակամարտության մեջ էր մտել սրացումից ինն օր անց՝ հունիսի 22-ին հարվածելով Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտի Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։ Հունիսի 23-ին Իրանը հարվածել էր Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազային, որը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ամենամեծ ավիաբազան է, որից հետո Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ էր մտել հունիսի 24-ին։

Leave a Comment