Վեհափառ հայրապետը Ջրօրհնեքի արարողություն կատարեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում

https://arm.sputniknews.ru/20260106/vehapar-hajrapety-jrorhneqi-ararvoghutjun-katarec-majr-atvor-surb-ejmiatsnum–97511892.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97511724_38:0:1478:1080_1920x0_80_0_0_729b8121c4a99908567f90bbda06ec99.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, ջրօրհնեք, видео

տեսանյութեր, տեսանյութ, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, ջրօրհնեք, видео

Բաժանորդագրվել

Ըստ ավանդույթի՝ արարողությունից հետո հավատացյալներն օրհնված ջուրն իրենց հետ տուն են տանում։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում Սուրբ ծննդյան պատարագի ավարտին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ օրվա խորհրդով Ջրօրհնեքի արարողություն կատարվեց։

Վեհափառ հայրապետը ջուրն օրհնեց աղոթքով և Սրբալույս մյուռոնով։

Ջրօրհնեքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը։ Ըստ ավանդույթի՝ արարողությունից հետո հավատացյալներն օրհնված ջուրն իրենց հետ տուն են տանում՝ որպես հիվանդներին բժշկելու միջոց: Համարվում է, որ այն յուրահատուկ օգտակար հատկություններ ունի։

Ազգանվեր ծառայությունը ստորադասվում է անձնական և խմբակային նեղ շահերի․ Գարեգին Բ

Սրբագործված ջուրը, քրիստոնեական ավանդույթի համաձայն, հարկավոր է խնամքով պահել և վերաբերվել դրան որպես սրբության։ Քրիստոսի ծննդյան ավետիսը փոխանցում են նաև հոգևորականները՝ այցելելով մարդկանց և օրհնելով նրանց տները։

Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ ծննդյան կամ Աստվածահայտնության տոնը, որը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն է և նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու։

Leave a Comment