Վարչապետի հրավիրած երթին մասնակցում է ՔՊ-ական գրեթե ամբողջ վերնախավը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու մոտից արդեն մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթին դեպի Սուրբ Աննա եկեղեցի։ Երթին, որը Փաշինյանն ուխտերթ է անվանում, մասնակցում են ոչ միայն այն պաշտոնյաները, որոնք Փաշինյանի հետ միասին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցում էին Սուրբ ծննդյան պատարագին, այլև միացել են նորերը։
Փաշինյանի գլխավորած «ուխտերթին» մասնակցում են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, «Ամուլսարում» կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ուրիշներ։