6 հունվարի 2026 – 13:04 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 1-ից մեկնարկած Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով արդեն գրանցվել է 2285 այց: Այd մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարն այդպես է արձագանքել շրջանառվող այն տեղեկություններին, որ բժշկական կենտրոններում առաջացել է շփոթություն, քանի որ նախարարի հրամանը դեռևս ուժի մեջ չի մտել։
«Հունվարի 1-ից մեկնարկած Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով հունվարի 5-ի ժամը 13:00-ի դրությամբ, արդեն գրանցվել է 2285 այց:
Առողջապահության նախարարության թեժ գծի, զանգերի կենտրոնի, բուժաշխատողների ներգրավմամբ տելեգրամյան խմբի միջոցով մշտական կապ ենք պահպանում քաղաքացիների և բժշկական կազմակերպությունների հետ` ընթացիկ խնդիրներին արագ արձագանքելու և ճիշտ ուղղորդելու համար»,– գրել է նա։
Անահիտ Ավանեսյանն հիշեցրել է քաղաքացիների համար հասանելի հետևյալ հեռախոսահամարները․
– ԱՆ թեժ գիծ՝ 8003
– Զանգերի կենտրոն՝ 8866
– Արմեդ՝ 011202033
Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։