Հայաստանը հայտնվել է ռուսական շոկոլադի խոշորագույն ներկրողների առաջին հնգյակում

Հայաստանը հայտնվել է ռուսական շոկոլադի խոշորագույն ներկրողների առաջին հնգյակում։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։

Խոսքը վերաբերում է 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին։

Նովոստիի տվյալներով` Ռուսաստանից ամենաշատ շոկոլադե արտադրանքը գնել է Ղազախստանը (192 մլն դոլարի ապրանք)։ Հաջորդում են Բելառուսն ու Ուզբեկստանը` համապատասխանաբար 123 մլն և 68 մլն դոլարով:
Հնգյակում են նաև Ադրբեջանը, որը 48 մլն դոլարի շոկոլադ է ներկրել, և Հայաստանը` 28,5 մլն դոլարով։

Leave a Comment