
Երգչուհի Շպռոտը՝ Անի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս գլխարկով Անգլիայի էլիտայի կանայք գնում են ձիարշավարան, սևամորթ բողոքական տոտաները ԱՄՆ-ում շլյապա են հագնում թաղմանը։
Մենք՝ Հայ կանայք 1700 տարի գլխաշորով ենք գնում Պատարագի։
Քրիստոնյա կնոջ, հայ կնոջ կամ ընդհանրապես կնոջ կերպարի մասին խոսելիս աչքի առաջ առաջին հերթին հայտնվում է Տիրամոր կերպարը։ Նրա կյանքը դարեր շարունակ ողջ մարդկության համար եղել է ներշնչանքի աղբյուր: Սուրբ կույսի կյանքը լավագույն օրինակն է բոլոր կանանց համար՝ լինելու հեզ, համբերատար, ուժեղ, խոնարհ և առաքինի»:
Աղբյուրը` Շպռոտ (Անի Թովմասյան)