Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի շրջանի


Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի շրջանների, այդ թվում Սիդոնում գտնվող թիրախներին։

Ինչպես հայտնել է Euronews-ը, հարվածներից մեկը հողին է հավասարեցրել Սիդոնում գտնվող եռահարկ շենքը։

«Շենքը գտնվում էր աշխույժ առևտրային թաղամասում, ներսում տեղակայված էին նաև մեքենաշինական արհեստանոցներ: Տեղի բնակիչների խոսքով՝ այն անմարդաբնակ էր: Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել, մեկ մարդ վնասվածքներով հոսպիտալացվել է»,- ասված է հրապարակման մեջ:

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ հարվածներ են հասցվել ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա մի քանի զենքի պահեստների և ռազմական օբյեկտների, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրության օբյեկտներին՝ Լիբանանի հարավում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

84 դիտում

Leave a Comment