Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի շրջանների, այդ թվում՝ երկրի՝ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Սիդոնում գտնվող թիրախներին։ Հայտնում է Euronews-ը։ Տեղի ունեցած հարվածներից մեկը հողին է հավասարեցրել Սիդոն ափամերձ քաղաքում գտնվող եռահարկ շենքը։ Հարվածը հասցվել է Լիբանանի բանակի հրամանատարի՝ Կառավարությանը «Հեզբոլլահ» շարժման զինաթափման մասին զեկույցից ընդամենը մի քանի օր առաջ։ «Շենքը գտնվում էր աշխույժ առևտրային թաղամասում, ներսում տեղակայված էին նաև մեքենաշինական արհեստանոցներ: Տեղի բնակիչների խոսքով՝ այն անմարդաբնակ էր: Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել, սակայն առնվազն մեկ մարդ վնասվածքներով հոսպիտալացվել է»,- նշված է հաղորդագրության մեջ: Փրկարարները հայտնում են, որ իրենց ստորաբաժանումները շարունակում են որոնողական աշխատանքները փլուզված շենքի […]