Aurora News | Վենեսուելայում ընտրություններ չեն անցկացվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա 30 օրվա ընթացքում Վենեսուելայում ընտրություններ չեն անցկացվի։

«Նախ մենք պետք է կարգուկանոն հաստատենք երկրում։ Դուք չեք կարող ընտրություններ անցկացնել։ Մարդիկ նույնիսկ չեն կարողանա քվեարկել», – ասել է նա։

Թրամփի խոսքով՝ Վենեսուելայում ընտրություններ կազմակերպելուց առաջ անհրաժեշտ է երկրին վերադարձնել «առողջությունը», և այդ գործընթացը որոշ ժամանակ կպահանջի։

«Մենք պատերազմի մեջ ենք թմրանյութ վաճառող մարդկանց հետ», – հավելել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք՝ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը երդվել էր որպես երկրի նախագահի պաշտոնակատար։

Leave a Comment