https://arm.sputniknews.ru/20260106/arcakhahajery-spasum-en-vehapari-vrtanes-srbazani-veraberjal-vorvoshmany-97509205.html
Արցախահայերը սպասում են վեհափառի` Վրթանես սրբազանի վերաբերյալ որոշմանը
Արցախահայերը սպասում են վեհափառի` Վրթանես սրբազանի վերաբերյալ որոշմանը
Sputnik Արմենիա
Արցախի նախկին պետնախարարի խոսքով՝ խնդիրները պետք է լուծում ստանան, բայց այդ ամենը պետք է արվի եկեղեցու ներսում և կանոնական ճանապարհով։ 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T11:50+0400
2026-01-06T11:50+0400
2026-01-06T11:50+0400
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97508919_0:0:1280:720_1920x0_80_0_0_7e7326a03954097e232a2effee69ec00.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Արցախահայերը սպասում են ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշմանն Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերաբերյալ։ Մայր աթոռի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։Ավելի վաղ արցախյան քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին փոխելու հարցը, քանի որ նա լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը այլևս չունի որևէ բարոյական հիմք՝ շարունակելու առաջնորդել դավաճանված Արցախի հայոց թեմը։Նշեց՝ խնդիրները պետք է լուծվեն, բայց դա պետք է արվի բացառապես եկեղեցու ներսում։Անդրադառնալով տեղի ունեցող գործընթացներին՝ Բեգլարյանը նշեց՝ այդ ամենը հակասահմանադրական է, հակականոնական, հակապետական և հակաբարոյական։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97508919_227:0:1187:720_1920x0_80_0_0_53ecc41862be0e0da515c72251dc2093.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, видео
Բաժանորդագրվել
Արցախի նախկին պետնախարարի խոսքով՝ խնդիրները պետք է լուծում ստանան, բայց այդ ամենը պետք է արվի եկեղեցու ներսում և կանոնական ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Արցախահայերը սպասում են ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշմանն Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերաբերյալ։ Մայր աթոռի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Ավելի վաղ արցախյան քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ բաց նամակ են հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին փոխելու հարցը, քանի որ նա լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը այլևս չունի որևէ բարոյական հիմք՝ շարունակելու առաջնորդել դավաճանված Արցախի հայոց թեմը։
«Հույս ունեմ՝ վեհափառ հայրապետը համապատասխան որոշումները կկայացնի, դրան զուգահեռ պետք է նաև թափանցիկ և արդյունավետ գործընթաց լինի, եկեղեցում եղած խնդիրները կամ բարձրաձայնված տարբեր հարցեր վեր հանվեն և հասցեագրվեն, որ որևէ մեկը, հատկապես իշխանությունը չփորձի այդ հարցերը շահարկել»,- ասաց Բեգլարյանը։
Նշեց՝ խնդիրները պետք է լուծվեն, բայց դա պետք է արվի բացառապես եկեղեցու ներսում։
Անդրադառնալով տեղի ունեցող գործընթացներին՝ Բեգլարյանը նշեց՝ այդ ամենը հակասահմանադրական է, հակականոնական, հակապետական և հակաբարոյական։