
Միացյալ Նահանգները հետևում է Վենեսուելայի նախագահական նստավայրի մոտակայքում հրաձգության մասին հաղորդագրություններին: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցիչներին։
«ԱՄՆ-ն կապ չունի դրա հետ»,- ամերիկացի պաշտոնյաների խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կարակասում՝ նախագահական նստավայրի մոտ կրակոցներ են հնչել: