Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սկզբում ակնկալում էր՝ Տեր Վրթանեսը (ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ-խմբ․) կփոխի իր մոտեցումը, սակայն նրա հետագա հայտարարություններն ու քայլերը համոզել են հակառակում՝ այդ ճանապարհը շարունակվում է։
Նրա խոսքով՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը հակասահմանադրական, հակականոնական, հակաբարոյական և հակազգային է։
Բեգլարյանը նշեց, որ իր դիրքորոշումը բազմիցս հրապարակային արտահայտել է՝ ընդգծելով, որ հստակ գնահատական ունի թե՛ իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ իրականացվող ապօրինի միջամտությունների, թե՛ Վրթանես Սրբազանի գործողությունների վերաբերյալ։