«Թալինի ոստիկանախեղդ եկեղեցում միայն նիկոլականներն են ու իրենց կարգալույծ քահանան»․ Սյուզի Բադոյան

«Թալինի ոստիկանախեղդ եկեղեցում միայն նիկոլականներն են ու իրենց կարգալույծ քահանան»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը Հովհաննավանքից հետո 2-րդ եկեղեցին է օկուպացնում՝ այն էլ Սուրբ Ծննդյան օրով։
Այսօր առավոտից լարված իրավիճակ էր Թալինում,
միջադեպ է հրահրում ՆԳՆ-ն։
Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանի ուղիղ մասնակցությամբ՝ ոստիկանությունը թույլ չի տվել օծյալ քահանա Տեր Հայկին մտնել եկեղեցի և Սուրբ Օրով պատարագի ծեսը մատուցել։
Երկար լարվածությունից հետո եկեղեցականը որոշել է իր հոտով շարժվել դեպի Մաստարայի Եկեղեցի՝ բախումներից խուսափելու համար, իսկ Թալինի ոստիկանախեղդ եկեղեցում այս պահին միայն նիկոլականներն են ու իրենց կարգալույծ քահանան՝ ՔՊ-ական համայնքապետ Տավրոսի թելադրած օրակարգով»։

Աղբյուրը`   Սյուզի Բադոյան

Leave a Comment